Book: Klein und Wagner
Quotes of Book: Klein und Wagner
-Ձեզ հանկարծ այնպիսի մի զգացում է համակում` ասես աշխարհում միայնակ լինեք, ասես վաղն ևեթ, ահա ուր որ է մեռնելու եք, և այդժամ միայն ջրի երես է դուրս գալիս այն, ինչ դուք իրոք ներկայացնում եք ձեզանից:
- Դուք տարօրինակ մարդ եք,- ասացնա:- Ձեր ասածները ես մասամբ ընդունում եմ: Սակայն, ճիշտն ասած, ի՞նչ եք ինձանից ուզում:
Քլայնը գլուխը կախ գցեց և մի պահ տխրեց:
- Դուք սովոր եք, ձեզանից միշտ ինչ-որ բան պետք է ուզենան: Թերեզինիա, ես ձեզանից մի այնպիսի բան չեմ ուզում, ինչը դուք ինքներդ չեք ցանկանում և ուրախ չեք լինի այն կատարել: Այն, որ ես ձեզ սիրում եմ, կարող եք ուշադրություն չդարձնել: Սիրված լինելը մի մեծ երջանկություն չէ: Յուրաքանչյուր ոք միմիայն իրեն է սիրում, և սակայն, այդ չիմանալով, հազարները տանջվում են իրենց ողջ կյանքի ընթացքում: Ոչ, սիրված լինելը բոլորովին էլ երջանկություն չէ: Սիրելը` ահա թե որն է իսկական երջանկությունը: book-quoteԱյս աշխարհում շատ քիչ բաներ կան, որ ունակ են օգնելու, մխիթարելու ու թեթևացնելու մարդուս կյանքը: Այդ փոքրաթիվ բաները ճանաչելը անչափ կարևոր է: Այդ գինին էլ դրանցից մեկն էր, ինչպես նաև հարավային օդն ու բնակարանը:Ուրի՞շ, ուրիշ էլ ի՞նչ: Ախ այո, մտածելը, դրա մեջ նույնպես ինչ որ մխիթարական բան կար, որը որպես բարի պարգև է մատուցվում և օգնում է ապրելուն: Սակայն ամենևին էլ բոլոր մտքերը չէ, որ այդպիսին են, օ, ոչ: Կան և այնպիսիք, որ միայն տառապանք և ցավալի խանգարումներ են առաջ բերում: Կան, որ բախվում են կարծր ու անխորտակելի մի ինչ որ պատի, փորփրում, պեղում այն, և սակայն կյանքից հիասթափվելուց բացի ուրիշ լավ բանի չեն բերում, գարշանքն ու սարսափի զգացումն է նրանց թողած միակ հետևանքը: book-quote