-Ձեզ հանկարծ այնպիսի մի զգացում է համակում` ասես աշխարհում միայնակ լինեք, ասես վաղն ևեթ, ահա ուր որ է մեռնելու եք, և այդժամ միայն ջրի երես է դուրս գալիս այն, ինչ դուք իրոք ներկայացնում եք ձեզանից:
- Դուք տարօրինակ մարդ եք,- ասացնա:- Ձեր ասածները ես մասամբ ընդունում եմ: Սակայն, ճիշտն ասած, ի՞նչ եք ինձանից ուզում:
Քլայնը գլուխը կախ գցեց և մի պահ տխրեց:
- Դուք սովոր եք, ձեզանից միշտ ինչ-որ բան պետք է ուզենան: Թերեզինիա, ես ձեզանից մի այնպիսի բան չեմ ուզում, ինչը դուք ինքներդ չեք ցանկանում և ուրախ չեք լինի այն կատարել: Այն, որ ես ձեզ սիրում եմ, կարող եք ուշադրություն չդարձնել: Սիրված լինելը մի մեծ երջանկություն չէ: Յուրաքանչյուր ոք միմիայն իրեն է սիրում, և սակայն, այդ չիմանալով, հազարները տանջվում են իրենց ողջ կյանքի ընթացքում: Ոչ, սիրված լինելը բոլորովին էլ երջանկություն չէ: Սիրելը` ահա թե որն է իսկական երջանկությունը:

( Hermann Hesse )
[ Klein und Wagner ]
www.QuoteSweet.com